Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աշխարհի գավաթը մերն է

Աշխարհի գավաթը մերն է
27.09.2017 | 18:00

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակչում մրցում էին մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու չինացի Դին Լիժենը: Հաղթողը որոշվեց արագ շախմատի երկու պարտիաներում:

Երկուսում էլ մեր գրոսմայստերն անկասելի էր: Տասներկու տարի անց Լևոն Արոնյանը կրկին նվաճեց աշխարհի գավաթը: Փառք մեր հանճարին: Մանրամասները` թերթի էջերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ